Կարեն Դեմիրճյանի Թանգարան
2001թ-ին հիմնադրվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը։ Այստեղ կարող եք ծանոթանալ նրա կյանքի և գործունեության հետ, տեսնել լուսանկարներ, տեսաֆիլմեր, փաստաթղթեր կապված Դեմիրճյանի կյանքի հետ։
Ցուցադրության մեջ կարելի է տեսնել Կարեն Դեմիրչյանքի անձնական իրերից, նրա կառավարական պարգևները, հուշանվերները, արվեստի գործերը։ Թանգարանի ֆոնդում պահվում է անձնական արխիվը, որի մեջ կա աշխատանքային օրագրերը, նրանք շատ կարևոր են տվյալ ժամանակի պատմությունը ուսումնասիրելու համար։
Հուշասրահում առկա է ՀՀԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարների աշխատասենյակի կուհույքը և իրերը։ Սիրելի է նաև թանգարանի քաղաքական գրականության գրադարանը, որտեղ ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Հայաստանի խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությանը։
Թանգարանում անցկացվում են գիտական միջոցառումներ, բանավեճեր, մամուլի ասուլիսներ և հանդիպումներ անվանի մարդկանց հետ, որոնք տեղի են ունենում թանգարանի նիստերի դահլիճում։ Կազմակերվում են թեմատիկ ցուցահանդեսներ։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Կա էքսկուրսիա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Մուտքը անվճար է։